Լավրով․ Ռուսաստանը երբեք չի զոհաբերի իր մերձավոր դաշնակիցների շահերը աշխարհաքաղաքական խաղերին
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման նախապատրաստման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և ընդհանուր առմամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն են։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ապրիլի 6-ին Բրյուսելում հայ-ադրբեջանական սահմանի սահմանանշման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։
Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին որոշման շուրջ։
«Պարոն Միշելի տարածած հայտարարության մեջ նշվում է հանձնաժողովի ստեղծման ամսաթիվը՝ ապրիլի վերջը։ Ես իմ գործընկերոջը (ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան – խմբ.) հարցրի, թե դա ինչպես է համապատասխանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին։ Նա պատասխանեց, որ իրավիճակն այս ուղղությամբ զարգանում է.
«Մեր եվրոպացի գործընկերները Բրյուսելում պետք է հասկանան, որ այդ ալիքն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 և 2021 թվականներին, և ես հույս ունեմ, որ նրանք խոչընդոտներ չեն ստեղծի այս ուղղությամբ»,- ընդգծել է Լավրովը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կարդացած հայտարարության մեջ Ռուսաստանի մասին ընդհանրապես խոսք չկա։
«Ուրեմն ի՞նչն է ավելի կարևոր Եվրամիության ղեկավարության համար՝ զարգացնել ձեռք բերվածը, թե՞ օգտագործել Ղարաբաղի հարցը իրենց ռուսաֆոբ շահերից ելնելով: Տխուր է. Ռուսաստանը երբեք չի զոհաբերի իր մերձավոր դաշնակիցների շահերը ինչ-որ աշխարհաքաղաքական, առավել ևս քարոզչական ծրագրերի ու խաղերի համար։ Մենք լիովին հավատարիմ ենք օգնելու Հայաստանին և Ադրբեջանին նորմալ կյանք հաստատել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ երկուստեք հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների որոշումները, որ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովը մնում է ուժի մեջ, «ոչ միայն այն պատճառով, որ մենք ունենք քարտեզներ, որից պատրաստ են օգտվել Հայաստանն ու Ադրբեջանը, բայց նաև այն պարզ պատճառով, որ մեր դարավոր համատեղ բնակությունը այս տարածքում թույլ է տալիս հուսալ, որ այս ձևաչափով նման հարցերն ավելի արդյունավետ կլուծվեն»։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է՝ ապրիլին նախատեսված Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փակ զրույցից և ընդլայնված կազմով հանդիպման արդյունքում ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ.։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.