Նախկին համայնքապետ․ Խոզնավար գյուղը թերակղզի է դարձել
Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում պատերազմից հետո թշնամուն է անցել 250 հա արոտավայր, 80 հա խոտհարք, 15 հա վարելահող: NEWS.am-ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչ, նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը պատմեց, որ գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, գյուղից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա, այն էլ թշնամու անմիջական նշանառության տակ է:
«Թշնամին 500-600 մետր հեռավորության վրա գտնվում ճանապարհից, ապահով չէ ճանապարհը: Գյուղն էլ թերակղզու նման շրջապատված է ադրբեջանցիներով, դիմացն էլ մերոնք են կանգնած»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի առաջարկած հայելային հետ քաշման տարբերակին, նախկին գյուղապետը նշեց, որ հետ քաշվելու տեղ իրենք չունեն, կամ պետք է դուրս գան գյուղից. «Դա ճիշտ չէ, իմ կարծիքով, իրենք եկել տեղավորվել են, որ հետ գնալու լինեին, հիմա գնացել էին»:
Գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան:
Նշենք, որ պատերազմից հետո Սյունիքի մարզում Խոզնավարից բացի սահմանամերձ են դարձել Վանատուրը, Խնածախը, Տեղը, Արավուսը, Կոռնիձորը և այլ գյուղեր: Սահմանամերձ համայնքերում գյուղացիները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ և հողագործությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.