Գյումրիյում և Էջմիածնում բարձրացվեց Արցախի դրոշը
Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում մի խումբ քաղաքացիներ տեղադրեցին Արցախի դրոշը:
«Շատ խորհրդանշական դրոշը տըեղադրեցինք Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ Անդրանիկ Զորավարի արձանն է, ինչպես նաև հայ ազատագրական շարժման հայդուկների կիսանդրիները: Տարոսը բոլոր քաղաքներին, Հայաստանը կա, Արցախը կա և ընդմիշտ լինելու է»,-ասաց նախաձեռնության մասնակից Կարապետ Պողոսյանը:
Էջմիածնում` Մայր Աթոռի տարածքում, ընդդիմության ներկայացուցիչները տեղադրեցին և ծածանեցին Արցախի դրոշը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր երկիրն այսօր չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է գտնվում և հայ ժողովուրդը իր պատմության մեջ շատ անգամներ է հայտնվել այսպիսի իրավիճակում:
«Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, նույնիսկ այնպիսի դժվար իրավիճակում, երբ երկրաշարժի, լիակատար շրջափակման իրավիճակում, տարածաշրջանային բոլոր ծրագրերից զրկված լինելով, մեզ պարտադրված պատերազմում մեր միասնականության շնորհիվ մենք կարողացանք ունենալ հաջողություններ, ազատագրել Արցախը և հիմք դնել Հայաստանի ազգային-ազատագրական շարժման համար: Առաջին պատերազմում` Արցախի ազատագրմամբ մենք ստեղծեցինք Հայաստանի և Արցախի ինտեգրված մի այնպիսի կուռ անվտանգային, տնտեսական համակարգ, որ այն տարածաշրջանի և տարածաշրջանային երկրների համար կարող էր հենակետը հանդիսանալ Հայաստանի զարգացման համար»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդը պարտություն կրեց, երբ գնահատական չի տրվել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի կողմից իրագործած հանցագործուններին գնահատական չտալով իշխանությունները կուրորեն գնում են խաղաղության պայմնաագրի ստորագրման, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որը մեծ հարված կհասցնի Արցախի ինքնորոշման գաղափարին:
«Այս իշխանությունների օրոք չի բարձրացվում այն հարցը, որ Արցախը իր իսկ տարածքում պետք է ինքնորոշվի և իր իրավունքները պաշտպանի: Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ առաջինը դա Արցախի ժողովրդի կամքն է և Արցախի ժողովուրդն ուզում է ինքնորոշված լինել: Երկրորդը` Ադրբեջանը չի ցանկանում Արցախի և Հայստանի հետ խաղաղ ապրել, նրա ներխուժումը Արցախի և Հայաստանի տարածքներ ցույց է տալիս այն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համակեցության կանոներչով ապրել: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Հայաստանի Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր դաշինքի, ընդդիմության համադրված ջանքերով պետք է այնպես անենք, որ նորից վերականգնվի հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու փաստը»,-ասաց նա:
Դրոշը տեղադրելուց հետո ընդդիմության ներկայացուցիչներչը մոմ վառեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 15:44
В беседе с журналистами в Национальном собрании министр юстиции Армении Србуи Галян сообщила, что проект новой Конституции всё ещё находится на стадии разработки. По её словам, окончательный текст пока не готов, однако работа над ним активно продолжается.
-
2025-05-07 15:43
В рамках рабочего визита в Грецию министр обороны РА Сурен Папикян 7 мая встретился с министром обороны Республики Кипр Василисом Пальмасом. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства Армении.
-
2025-05-07 15:42
В СМИ была публикация о встрече второго президента Армении Роберта Кочаряна с президентом России Владимиром Путиным.
-
2025-05-07 14:24
В сегодняшней Армении процедуру выражения вотума недоверия премьер-министру необходимо начинать только тогда, когда в стране будет реальное двоевластие, когда власть не будет владеть ситуацией, а диктовать условия будут улица и оппозиция, когда силовики не осмелятся выполнять приказ о кровопролитии.