ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿ
Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2022թ. անցկացրած հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:
«Euromoney» ամսագիրն իրականացնում է ամենամյա հարցումներ, որոնք միտված են բացահայտելու առևտրի ֆինանսավորման ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։
Մեկնաբանելով հարցման արդյունքները` HSBC Հայաստանի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը նշում է. «Առևտրի ֆինանսավորումը մեր բանկի զարգացման առանցքային գործոններից է: Հայաստանում գործունեության ավելի քան 25 տարիների ընթացում մենք ձգտել ենք միջազգային առևտուրը հասանելի և արդյունավետ դարձնել հաճախորդների համար մեր միջազգային ցանցի և աշխարհի ավելի քան 50 շուկաներում գործող հազարավոր մասնագետների միջոցով: Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող Բանկ» ճանաչվելը վկայում է, որ մենք արդարացրել ենք հաճախորդների սպասումները, որոնք բարձր են գնահատել այս դժվարին ժամանակներում անխափան ծառայություններ մատուցելու մեր ջանքերը»:
Նշենք, որ ըստ հարցման` HSBC Խումբը ևս արդեն հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է առևտրի ֆինանսավորման ոլորտում աշխարհի լավագույն բանկ:
«Մենք շնորհակալ ենք այն բարձր գնահատականի համար, որին արժանացել ենք և ցանկանում ենք վերահաստատել մեր պատրաստակամությունը` հայաստանյան բիզնեսի հետագա աճին աջակցելու և նրանց մուտքը նոր շուկաներ ապահովելու ուղղությամբ»,- հավելեց պարոն Պետրոսյանը:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-07-13 12:59
Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի է ունեցել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը: Ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին և նպատակ ուներ բարձրացնել ԼՂ հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու և ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով:
-
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ HSBC ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ԵՐԿՈՒ ԲԱՆԿԵՐԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ2021-10-26 18:12
18 հոկտեմբերի, Երևան – Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի: