Ալիև․ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է
Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, Մինսկի խումբը գործում է 28 տարի, «արդյունքն ակնհայտ է՝ զրոյական»։
«Ադրբեջանն ինքը կարգավորեց այս հակամարտությունը։ Փաստորեն, հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը գուցե վավեր է դե յուրե, բայց դե ֆակտո կարող է անվավեր համարվել»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։
«Պատերազմից հետո Եվրամիության հետ մեր շփումները ավելի ինտենսիվ դարձան։ ԵՄ-ն ընդունեց նաև հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները... ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ։ Այս հանդիպումների մասին տեղեկություն է տրվել։ Եզրափակիչ հուշագրի մեջ չի եղել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է։ Քանի որ Ադրբեջանը դրա դեմ է հանդիս գալիս, չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը կարգավորված է»,- պնդել է Ալիևը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.