ՀՀ ԱԳՆ․ Պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով
Այն պահից, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իմացել է, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, սկսել է գործողություններ ձեռնարկել։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով երեկվա դեպքին։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են մեկնելու։ Սակայն նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Դեպքի առնչությամբ մտահոգություն էր հայտնել ՀՀ ԱԳՆ–ն։
«Երեկ մենք կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ, և՛ ՌԴ իշխանությունների հետ բարձր մակարդակով։ Ռուսական կողմից մեզ հավաստիացրել են, որ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով։ Այսինքն` մեզ ասել են, որ պատգամավորների մուտքը նպատակահարմար չէ, քանի որ հնարավոր է` սադրանքներ լինեն»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները, առավել ևս ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան ԼՂ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.