Օլաֆ Շոլց․ Գերմանիայի նախագահին ընդունելու Կիևի մերժումը տարակուսանք է առաջացնում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի նախատեսում մոտ ապագայում այցելել Կիև։
RBB ռադիոյին տված հարցազրույցում Շոլցը հիշեցրել է, որ պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ այցելել է Կիև և պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Դժվար թե գտնվի պետության կամ կառավարության մեկ այլ ղեկավար, որը նման ինտենսիվ կապ է պահպանում նրա հետ, նշել է Շոլցը։
Նա ասել է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունելու Կիևի մերժումը տարակուսանք է առաջացնում։ Շտայնմայերն ինքը կցանկանար մեկնել Ուկրաինա և այցելել Զելենսկուն, ասել է Շոլցը, սակայն այլ մեկնաբանություններ չի տվել։
Նշենք, որ Գերմանիայի նախագահը նախօրեին հաստատել էր, որ Կիևը հրաժարվել է ընդունել իրեն՝ հաստատելով Bild տաբլոիդում հրապարակումը, որը, վկայակոչելով ուկրաինացի դիվանագետին, հաղորդել էր, որ դրա պատճառը Շտայնմայերի ակտիվ կապերն են Մոսկվայի հետ։
Միևնույն ժամանակ, այսօր CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ Զելենսկին մերժել է Գերմանիայի նախագահի այցի առաջարկը։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը գերմանական հանրային հեռուստատեսությանը հայտնել է, որ Զելենսկին Բեռլինին վիրավորելու մտադրություն չի ունեցել։
«Կարծում եմ, որ հիմնական փաստարկն այլ է եղել՝ մեր նախագահը սպասում է կանցլերին, որպեսզի նա (Շոլցը) կարողանա ուղղակի գործնական որոշումներ կայացնել, ներառյալ զենքի մատակարարումը»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.