«5165»․ Նիկոլին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է
Նիկոլ Փաշինյանը, ով իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով․ իբրև թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։ Այս մասին հայտարարություն է տարածել «5165» շարժումը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։
Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլևայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա։
Նա շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ իբր «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։ Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը․․․ Մենք պետք է հասկանանք, որ ողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է։ Ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, և ոչ մի թշնամի այլևս չի կարող թելադրել մեզ իր կամքը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: