Միխեև․ Երևանն ու Մոսկվան անվտանգության հարցերում փոխադարձ աջակցության կարիք ունեն
Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության հարցերում ավելի մեծ փոխադարձ աջակցության կարիք ունեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը` պատասխանելով հարցին, թե ինչն է ամենից շատ պակասում հայ-ռուսական հարաբերություններում։
Բացի անվտանգության գործոնից, Միխեևը կարևորեց նաև տնտեսության դերը:
«Անկեղծ ասած, ինձ թվում է, որ Հայաստանին ու Ռուսաստանին պակասում է ընդհանուր սահմանային ու ցամաքային հաղորդակցությունը։ Այս խնդիրը վերաբերում է տնտեսական կապերի խորացմանը։ Կարծում եմ` ռուս–հայկական հարաբերություններում պետք է ավելի մեծ լինի տնտեսության դերը, իսկ անվտանգության հարցերում` փոխադարձ աջակցության ավելի մեծ վստահությունը»,- ասաց նա։
Միխեևը վստահ է, որ առանց ռուսական ռազմակայանի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունները կտեղափոխվեին Հայաստանի տարածք, իսկ թուրքական զորքերն ուղղակիորեն կներգրավվեին մարտական գործողություններին։
«Մենք բոլորս պետք է հասկանանք մի պարզ բան` Թուրքիան իր դիրքորոշման ողջ մեղմությամբ (ռուսական քաղաքականության նկատմամբ), եղել և մնում է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը և ՆԱՏՕ-ի անդամ է: Էրդողանը նույնպես մարդ է, վաղ թե ուշ նա չի լինի։ Եվ այն ամենը, ինչին նա հասել է Կովկասում, Կասպից ծովում, Մերձավոր Արևելքում, ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի։ Հայաստանը շատ աննախանձելի դեր կունենա այս խաղում»,- ասաց փորձագետը։
Ըստ Միխեևի` Մոսկվան կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրացիայի զարգացումը ճիշտ է և անհրաժեշտ։ Սա բխում է երկու երկրների երկարաժամկետ շահերից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 10:52
Представители армянской общины в Сербии, Ливане и ряде других стран арест главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна рассматривают в контексте ситуации на Украине и напряженности на Ближнем Востоке.
-
2025-06-21 10:16
Региональная архитектура безопасности Ближнего Востока оказалась на грани обрушения на фоне попыток прозападных сил нейтрализовать геополитический фактор Ирана. Такое мнение в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Грант Микаелян.
-
2025-06-21 09:53
Как сообщил в соцсети директор Центра гидрометеорологии и мониторинга Армении Левон Азизян со ссылкой на Европейско-Средиземноморский сейсмологический центр, подземные толчки были зафиксированы в 21:49 по местному времени.
-
2025-06-21 09:50
Журналист-эмигрант Афган Мухтарлы в интервью JAMnews заявил, что между Азербайджаном и Израилем существует глубокое и многостороннее сотрудничество.