ԼՂՀ ԱԳՆ․ Ղարաբաղը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ
Թող Երևանն ու Բաքուն հարաբերություններ հաստատեն։ Բայց սա ոչ մի կերպ չպետք է ազդի Ղարաբաղի վրա։ Այս մասին ապրիլի 14-ին Ղարաբաղի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ղարաբաղը, նրա խոսքով, կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ «Մենք ունենք մեր սեփական պատմական տարածքը, և այս տարածքում ապրելու մեր իրավունքն անձեռնմխելի է»,- ընդգծել է Բաբայանը։
Նա նաև մեկնաբանել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը «կարևոր և հեռատեսական» էր անվանել։ «Սա ոչ թե արդարության և արժեքների վրա հիմնված դիրքորոշում է, այլ աշխարհաքաղաքական թրենդ։ Սա նրա անձնական դիրքորոշումն է և որոշակի ուժերի դիրքորոշումը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ դիրքորոշումը որոշիչ է»,- ասել է ԱԳ նախարարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.