Սերգեյ ՄԻԽԵԵՎ․ ԵՐԵՎԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ՄԵԶ ՄՈՏ
Պաշտոնական Երևանի գործողությունների հետ կապված պարբերաբար տարակուսանք է առաջանում մեզ մոտ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։ Նա կասկած հայտնեց այն առումով, որ իրավիճակի վրա ազդում է Արևմուտքը։
«Մենք, ցավոք, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու պահից Հայաստանի դիրքորոշման հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք»,-հավելեց նա։ Նա վստահություն հայտնեց, որ Արևմուտքի նպատակը Հայաստանը Ռուսաստանից և Ռուսաստանը Հայաստանից կտրելն է, և այս իրավիճակում, նրա գնահատմամբ, Հայաստանը խաղալիք է Արևմուտքի ձեռքում։ «Պետք է մի պարզ բան հասկանալ՝ Թուրքիան ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցն է այս տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի անդամ։ Արևմուտքը հույս ունի որոշ ժամանակ անց Հարավային Կովկասը, Կասպյան տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան դարձնել թուրքական ազդեցության գոտի։ Հայաստանն այս սխեմայում կորում է և կհայտնվի ոչ նախանձելի վիճակում։ Երևանի երկմտանքը, ինչպես նաև Հայաստանում արևմտամետ լուրջ խմբերի առկայությունը մեզ մոտ մտավախություններ և կասկածներ են առաջացնում»,-նշեց Միխեևը։
«Մեր հարաբերությունները դուրս են գալիս անվերջ հաշվարկների շրջանակից։ Եթե Հայաստանը հետաքրքիր համարի միութենական ինտեգրումը, ապա դա հնարավոր է։ Ռուսաստանի և Հայաստանի համար փոխադարձ ինտեգրումն օգտակար է։ Հայաստանի համար օգտակար է գոնե նրա համար, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը»,-պարզաբանեց քաղաքագետը։
Նա խոստովանեց, որ հայ-ռուսական հարաբերություններին պակասում են ընդհանուր սահմանները, ցամաքային կապերը։ «Մեր հարաբերություններում պետք է լինի ավելի շատ տնտեսություն, ավելի շատ վստահություն և աջակցություն անվտանգության հարցերում»,-եզրափակեց Միխեևը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.