Արցախի ԱԺ-ի հայտարարությունը․ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՆ ԻՐԵՆՑ ԱՂԵՏԱԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Արթուր Մոսիյանը հրապարակեց ԱՀ ԱԺ հայտարարության տեքստը, որով անընդունելի են համարում Արցախի համար որևէ այլ կարգավիճակ, քան ինքնորոշումն է։ Արցախի ԱԺ-ն հայտարարությունը միաձայն ընդունեց։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։
Արցախահայությունը քաջգիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։
Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։ Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին։ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։ ԵԱԿՀ Մինսկի համանախագահ երկրներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից, ջանքեր գործադրել, պահպանելու ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ»,- նշվում է հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 16:35
Иран призвал Армению и Азербайджан ускорить подписание мирного договора между двумя закавказскими республиками. С таким заявлением выступил министр иностранных дел Исламской Республики Аббас Арагчи, принимая 17 мая в Тегеране секретаря Совета безопасности Армении Армена Григоряна.
-
2025-05-19 15:42
Не думаю, что у нас будет альтернатива. Конечно, если нужно будет сформировать коалицию, чтобы избавиться от этой власти, то да, нужно ее сформировать. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, отвечая на вопрос, если в 2026 году Никол Пашинян не сформирует власть и ни одна из оппозиционных сил не сможет ее сформировать, будет ли возможным формирование коалиции с командой Сержа Саргсяна.
-
2025-05-19 15:41
Умер хореограф и артист балета Юрий Григорович, сообщил РИА Новости его помощник Александр Колесников.
-
2025-05-19 15:37
Директор школы в селе Мхчян Араратской области Армении Кахцрик Матевосян написала заявление об увольнении. Об этом сообщает NEWS.am со ссылкой на начальника управления образования администрации Араратской области Мартуна Манукяна.