Последние новости

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ՀՕՊ կայանքներին Դամասկոսի մերձակայքում

Իսրայելի ռազմաօդային ուժերն ապրիլի լույս 15-ի գիշերը գրոհել են Դամասկոսի շրջակայքի վրա, որտեղ օրերս տեղակայվել Էին իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կայանքներ և ռադարներ: Ինչպես հաղորդել է Դուբայից հեռարձակող Al Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաև զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ էր տանում շիաների «Հըզբոլլահ» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից։

Ավելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով զինվորական աղբյուր, հայտնել է Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները Երևանի ժամանակով 00:02-ին կրակ են բացել Դամասկոսի երկնքում օդային թիրախների վրա: Գործակալության տվյալներով՝ սիրիացի զենիթայինները խոցել են հակառակորդի մի քանի հրթիռներ:

«Իսրայելի կողմից ագրեսիվ գործողության հետևանքով հասցվել է նյութական վնաս, սիրիացի զինծառայողների և խաղաղ քաղաքացիների թվում կորուստներ չկան»,- նշել է աղբյուրը:

Ապրիլի 9-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը դիմագրավել են Իսրայելի հրթիռային գրոհը Համա նահանգային կենտրոնի (Դամասկոսից 220 կիլոմետր) երկրնքում: Հարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածությունից: Իսրայելի ռազմաօդային ուժերի թիրախներ են դարել շիաների իրանամետ կազմավորումների ռազմամթերքի պահեստները, անօդաչու թռչող ապարատների հավաքման ձեռնարկությունները և հրթիռային զենքի մշակման կենտրոնը: Naharnet պորտալի տվյալներով՝ Համայի նահանգի վրա հարձակումը դարձել տարեսկզից Սիրիայի դեմ Իսրայելի՝ թվով ութերորդ ագրեստիվ գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ, տեղեկացնում է 168.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ