Последние новости

Ալեքսանդր Ազարյանը ՔԿՀ-ում գտնվող Բորիս Բախշիյանին հրավիրել է ՀՀ դատավորների միության 25-ամյակին

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրել է նաև կալանքի մեջ գտնվող դատավոր Բորիս Բախշիյանին։

«Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու շինծու և աբսուրդ մեղադրանքով։

Դրա հետ միաժամանակ օրերս կնշվի դատավորների շահերով իրական մտահոգ միակ կառույցի՝ ՀՀ դատավորների միության 25-ամյակը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող Բորիս Բախշիյանը։

Բախշիյանն այդ միջոցառմանը չի մասնակցի, սակայն (հավանաբար) կմասնակցեն նրան ապօրինի կալանավորած Դավիթ Արղամանյանն ու Տիգրան Սիմոնյանը…», - այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ