Последние новости

Հայաստանի ղեկավարությունը նույնպես ընդունում է խաղաղապահների դերը․ ՌԴ դեսպան

Խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու եւ իրավիճակի էսկալացիան կանխելու համար։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նրա խոսքով՝  բոլորը, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարությունը, ընդունում են, որ խաղաղապահներն առանցքային դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում։

«Դրանում ոչ ոք չի կասկածում։ Սա է թելադրում նաեւ ողջախոհությունը»,-նշեց դեսպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախում խաղաղապահների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ