«Միացեք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում (ուղիղ)
Երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում` «Միացե՛ք» վանկարկումներով կոչ անելով ուսանողներին միանալ ու պայքարել հանուն Արցախի և Հայաստանի։
Երիտասարդներն այսօր իրենց ակցիան մեկնարկեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտից, այնտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան։
Այստեղ ուսանողները պահանջում էին հանդիպում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ ռեկտորը տեղում չէ։
Ուսանողները բոլոր վայրերում, որտեղ լինում են` փակցնում են Արցախի դրոշով ինքնակպչուն պիտակներ։
«Մենք այս քայլով ցանկանում ենք ասել, որ հայրենիքը մեզ համար սրբություն է և չի կարելի թուրքի հետ խաղաղության գնալ և խաղաղության դարաշրջան բացել։ Մենք ապրիլի 23-ին ջահերով երթ ենք արել, որ հիշեցնենք ներքին թշնամուն` թուրքը 1915 է կազմակերպել ու ապացուցենք` չենք մոռանալու ու խաղաղության դարաշրջան չենք բացելու թուրքի հետ»,– ասաց ուսանողներից մեկը։
«Ուսանո՛ղ, զարթնիր», «Հայ ազգ, ոտքի», «Արցախ, ոտքի», «Զարթնիր լաո» վանկարկումներով ուսանողները շարժվեցին դեպի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ու Հյուսիսային համալսարան։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին մի խումբ երիտասարդներ երևանյան 15 բուհերում միաժամանակ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.