Արման Թաթոյան․ Ադրբեջանի բացարձակ նպատակն է Հայաստանի, Արցախի ոչնչացումը
«Ադրբեջանի նախագահն ամեն օր տարածում է թշնամանք ու ատելություն, նրանք դա չեն դադարեցնելու անել, որովհետև նրանց համար հայատյացությունը, որպես արտաքին թշնամի՝ հայերին ունենալը ներքին խնդիրներից շեղելու միջոց է և սեփական պաշտոնները պահպանելու միջոց, հետևաբար, նրանք չեն հրաժարվելու դրանից»,- Հայաստանի ներքին և անվտանգային խնդիրների շուրջ հանրային բաց քննարկմանը հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծեց՝ ադրբեջանական իշխանություները հայատյացությունը, հայերի հանդեպ ատելությունը իրենց հասարակության մեջ սերմանում են՝ սկսած մանկապարտեզներից, այդ ատելությունը փոխանցում են սերնդից սերունդ, զուգահեռաբար՝ պատմությունը կեղծելով իրենց են վերագրում Հայաստանի և Արցախի տարածքները։ Հերթական օրինակը նախկին ՄԻՊ-ի փաստահավաք գործունեության ընթացքում ադրբեջանցի զինծառայողների մոտից հայտնաբերված գրպանի գրքերն են՝ քարտեզներով, որտեղ ՀՀ Սյունիքի մարզն՝ ամբողջությամբ, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի զգալի մասերը ներկայացվում են որպես «Ադրբեջանի տարածքներ»։
«Եվ ամենակարևորը՝ երեկ, նախորդ օրը այդ երկրի նախագահը հարցազրույցներ է տալիս, ասում է՝ չպիտի թողնենք, որ հայերը շատանան, որովհետև եթե շատանան, կուժեղանան, մենք էլ խնդիրներ կունենանք։ Այսինքն՝ այդ երկրի իշխանությունների համար բացարձակ նպատակ է հռչակված Հայաստանի, Արցախի ոչնչացումը։ Սա պետական, ինստիտուցիոնալ հիմքերով քաղաքականություն է»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
Այս իրականության պայմաններում Հայաստանի գործող ղեկավարության կողմից հայտարարությունները, թե Հայաստանի վերահսկողության տակ կան «ադրբեջանական տարածքներ», Արման Թաթոյանի բնորոշմամբ, նշանակում է երկիրը տանել պարալիզացման։
«Ինչպես՞ կարող է Հայաստանի կառավարության ղեկավարն ասել բառեր, որ ՀՀ-ում կամ ՀՀ-ի վերահսկողության տակ կան «ադրբեջանական տարածքներ»։ Ընթացքում էլ անընդհատ ակնարկներ են արվում, այսպես կոչված՝ «անկլավային գյուղեր» և այլն։ Ո՞նց կարելի է այդ հարցը քննարկել։ Պատկերացնու՞մ եք՝ մենք որքան ներքին տեղահանվածներ կունենանք։ Ամբողջությամբ պարալիզացվելու է մեր երկիրը, էլ չասենք նաև նրա մասին, որ դրանք ամբողջությամբ Հայաստանի տարածքներն են, Խորհրդային միության ժամանակ, մինչև 1930-ական թվականները այդ տարածքները բզիկ-բզիկ արվել, կտրվել, տրվել են այսպես կոչված՝ «եղբայրական Ադրբեջանին»»,- շեշտեց Արման Թաթոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.