Արթուր Վանեցյան․ Սա դեռ սկիզբն է, ամեն ինչ լավ է լինելու
Ողջ գիշերվա ընթացքում մեր պայքարի ընկերների հետ եղել ենք Ֆրանսիայի հրապարակում, վաղ առավոտից մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր համայնքներում իրականացվել են բողոքի ակցիաներ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ցավոք, ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, ունենք 2-3 հոգի, որ ստացել են մարմնական վնասվածքներ։ Բերման են ենթարկվել 200-ից ավելի քաղաքացի, նրանցից մի մասի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ Բայց դա որևէ կերպ չի ազդում մեր տրամադրության վրա, սա պայքար է հանուն մեր հայրենիքի և ժողովրդի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա քաղաքացիներին կոչ արեց չվախենալ որևէ մեկից և դուրս գալ փողոց պայքարի։
«Եթե մենք պայքարենք, որևէ մեկը չի կարող կասեցնել այդ ընթացքը, չկա այդպիսի ուժ, որ դուրս կգա ժողովրդի դեմ։ Վեճի մի բռնվեք ոստիկանների հետ, դուք ձեր գործն արեք։ Սիրելի ուսանողներ, դուրս եկեք փողոց, սա ձեր պայքարն է։ Բոլորս միասին պետք է պայքարենք հանուն մեր հայրենիքի», - հայտարարեց Վանեցյանը՝ կոչ անելով չնեղվել և չհուսահատվել։
«Սա դեռ սկիզբն է, ամեն ինչ լավ է լինելու։ Մինչև 18:00-ը քաղաքացիական ահնազանդության ակցիաներ ենք անելու, իսկ 18։00-ին բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղ կտեղեկացնենք մեր հետագա գործողությունների մասին», - ասաց Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 13:27
Специалисты управления Россельхознадзора по Дагестану запретили ввоз 152 тонн продукции из Азербайджана.
-
2025-05-30 13:25
Большинство (80,2%) россиян доверяют президенту РФ Владимиру Путину, 77,4% опрошенных граждан России одобряют его деятельность. Об этом пишет РИА Новости со ссылкой на результаты опроса аналитического центра ВЦИОМ.
-
2025-05-30 13:23
Оскорбления властей в адрес Армянской Апостольской Церкви – продолжение инициированной Азербайджаном кампании, заявил глава оппозиционной парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян в ходе брифинга.
-
2025-05-30 13:20
Травмы, полученные депутатом Левоном Кочаряном, сыном второго президента Армении, стали результатом прямого физического воздействия или ударов тупыми предметами, возможно, кулаками. Об этом в соцсетях сообщил его адвокат Эрик Алексанян со ссылкой на данные судебно-медицинской экспертизы.