«Հայրենիք»․ Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հրահանգվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից
Մայիսի 2-ին Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում մեկնարկած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները Հայաստանում արդեն բռնի միջոցներով իշխանությունն իր ձեռքերում պահող վարչախմբի կողմից արժանացել են աննախադեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառության, որը դրա հոգեվարքի անհերքելի ապացույցներից է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում «նշաձող իջեցնելու» պատրաստ այս վարչախումբը բարձրացրել է սեփական քաղաքացիների դեմ բռնաճնշումների նշաձողն՝ ապօրինի միջոցներով բերման ենթարկելով խաղաղ եղանակներով իրենց արդարացի բողոքն արտահայտող հարյուրավոր քաղաքացիների՝ այդ թվում «Հայրենիք» կուսակցության տասնյակ անդամների։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի խաղաղ ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը, որոնք հրահանգվել և իրականացվել են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող առանձին անձանց կողմից։
Այս կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը, խստորեն դատապարտելով և անթույլատրելի համարելով Հայաստանում դեռևս իշխանություն հանդիսացող վարչախմբի անօրինական գործողությունները, հայտարարում է՝
1․ իշխանությունների և դրանց սպասարկու ուժային կառույցների գործողությունները, որոնք փաստագրվել են նաև մի շարք լրատվամիջոցների կողմից, պետք է արժանանան պատկան մարմինների անհապաղ ու հստակ իրավական գնահատականի և դրանից բխող իրավական գործընթացների,
2․ միջազգային հանրության ներկայացուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում իշխանությունների կողմից քաղաքացիների անքակտելի իրավունքների տարրական նորմերի բազմաթիվ խախտումների վրա՝ ակնկալելով միանշանակ գնահատական և արձագանք,
3․ հորդորում և պահանջում ենք ուժային կառույցներից զերծ մնալ վարչախմբի ապօրինի հրահանգները կատարելուց և գործել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում՝ ապահովելու բողոքի խաղաղ գործողություններ իրականացնելու մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը,
4․ համաժողովրդական և արդեն իսկ ազգային-ազատագրական բնույթ ստացած մեր պայքարն անկասելի է ու աննահանջ, և մենք անպայման հաջողելու ենք»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.