Վաղ առավոտից Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել 7 քաղաքացու
Երևանում վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 7 քաղաքացի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում 7 քաղաքացի է բերվել ոստիկանութոյւն»,– հայտնեցին ոստիկանությունից։
Նրանք ոստիկանությունում են «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բեռնատարներով և բետոնխառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը։ Այնտեղ ժամանած մեծ թվով ոստիկանները սկզբում փորձում էին գործի գցել մեքենաները, սակայն վարորդները բանալիները տարել էին, այնուհետև ծառայողները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ից առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).