Последние новости

Ոստիկանությունը ևս զգուշացնում է` ակցիայի մասնակիցները զավթելու են ԱԺ շենքը

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, թե տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԱԾ–ն ևս նմանատիպ հայտարարություն էր տարածել` բոլոր քաղաքացիներին կոչ անելով տուրք չտալ սադրանքներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ