BBC. «ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ
BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայաստանում օրեր շարունակվող բողոքի ակցիաներին։ Ըստ աղբյուրի, Երևանում ընթանում են ամենազանգվածային փողոցային բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են «առանց Նիկոլ Հայաստան»։
Մայիսի 2-ին բերման է ենթարկվել 189 մարդ, մայիսի 3-ին՝ 237 մարդ։
«Բողոքի ակցիաները սկսեցին ապրիլի վերջից, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը տարածքային չէ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը հրաժարական չի տվել»,-գրում է աղբյուրը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ԶԼՄ-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ բողոքի ակցիաներում կընդգրկվեն ավելի շատ մարդիկ, և ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը կգնա։
Ընդդիմությունը Փաշինյանի հայտարարությունից հետո պնդում է, որ վերջինը պատրաստվում է զիջումների գնալ Ղարաբաղի հարցում։
«Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք վաճառելու Արցախի հարցը, մեր ազգային շահերը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ մի մայրաքաղաքում՝ ոչ Փարիզում, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում։ Փաշինյանը ներկայացնում է թուրքաադրբեջանական շահերը, ոչ թե հայ ժողովրդի շահերը, ապացույցները բազմաթիվ են»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 13:18
Полиция Армении, по состоянию на 12:00, доставила на штрафные площадки 109 транспортных средств, принадлежащих участникам мероприятий "Последний звонок".
-
2025-05-23 13:15
Задержанный по делу о похищении 590000 долларов из здания Следственного комитета Армении – и.о. руководителя Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды СК, утверждающий, что не имеет никакого отношения к происшедшему. Об этом пишет ArmLur.am, ссылаясь на собственные источники.
-
2025-05-23 13:12
В Грузию не допустили сотрудника представительства ЕС в Тбилиси Саймона Ванденбрука, пишет «Новости Грузия».
-
2025-05-23 13:12
Фонд «ЛУЙС» прокомментировал отчёт об исполнении государственного бюджета Армении за первый квартал 2025 года.