Последние новости

ՀՀ ՊՆ․Հակառակորդը կրակ է բացել մարտական դիրքերի, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ

Այսօր` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ