«Իսկանդերներն» Ուկրաինայում արտասահմանյան սպառազինության խոշոր կուտակումներ են ոչնչացրել
«Իսկանդեր» համալիրների հրթիռներն Ուկրաինայում ԱՄՆ-ից բերված սպառազինության ու տեխնիկայի խոշոր կուտակումներ են ոչնչացրել։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
««Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով Խարկովի մարզի Կրասնոգրադ ու Կարլովկա երկաթուղային կայարանների շրջաններում ոչնչացվել են ԱՄՆ-ից ու արևմտյան երկրներից բերված սպառազինության ու ռազմական տեխնիկայի խոշոր կուտակումներ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը», - ասել է գեներալը:
Բացի այդ, օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Արցիզ, Օդեսա և Վոզնեսենսկ բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է Ուկրաինայի օդային ուժերի ավիացիոն տեխնիկան, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև խոցման ավիացիոն միջոցներ:
Ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին շաբաթ օրվա ընթացքում խոցել են ևս 31 հսկիչ կետ ու 245 հենակետ, կենդանի ուժի և ուկրաինական զորքերի ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջաններ:
ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական ավիացիան բարձր ճշգրտությամբ հրթիռներով խոցել է կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 42 շրջան՝ ԼԺՀ-ի Վոլչեյարովկա բնակավայրի շրջանում, ինչպես նաև զինամթերքի 2 պահեստ՝ ԴԺՀ-ի Սևերսկ բնակավայրի շրջանում:
Կոնաշենկովը նշել է, որ ՌԴ-ի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան Զմեինիկղզու շրջանում խոցել է 3 Մի-8 ուղղաթիռ՝ դեսանտով, և 2 անօդաչու թռչող սարք («Բայրաքթար - ՏԲ2»), ինչպես նաև 2 ուկրաինական ինքնաթիռ՝ Սու-24 ռմբակոծիչ և Սու-27 կործանիչ:
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով օրվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի 26 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են կառավարման երկու կետ, անձնակազմի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 21 շրջան, զինամթերքի երկու պահեստ ու հրետանային մարտկոց կրակակետերում: Հարվածների հետևանքով ոչնչացվել են մինչև 210 ազգայնական, շարքից հանվել է 39 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա», - նշել է գեներալը։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ոչնչացվել է 154 ինքնաթիռ, 115 ուղղաթիռ, 764 անօդաչու թռչող սարք, 296 զենիթային հրթիռային համալիր, 2902 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 333 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանքներ, 1378 դաշտային հրետանի ու ականանետերի հրանոթներ, ինչպես նաև 2728 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.