«Դիմադրություն» շարժումը հայտարարեց դասադուլի և գործադուլի մասին
«Դիմադրություն» շարժումը մայիսի 10-ին հայտարարում է դասադուլ և գործադուլ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի, սա ակնհայտ փաստ է։ Մեր հետևողական քայլերի, համախմբվածության արդյունքում մեր պայքարը րոպե առ րոպե թափ է հավաքում։ Մեր անելիքի բանաձևը հստակ է` պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնենք։ Իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում, իսկ աթոռներին նստածներն այլևս ի վիճակի չեն որևէ բան որոշելու։ Մենք պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության ակցիաները։ Վաղը շատ կարևոր օր է բոլորիս համար և, եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, դուրս գա փողոց ու անհնազանդության ակցիաներ անի` վստահեցնում եմ` հաշված օրերի ընթացքում կհեռացնենք Փաշինյանին»,- նշեց Սաղաթելյանը։
Նա կոչ արեց անհնազանդության ակցիաներին մասնակցողներին իրենց հետ փողոց բերել մեկական քաղաքացու։
Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց կա՛մ անցնցում հրաժարական տալ, կա՛մ իրենք երկիրը կկանգնեցնեն։
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում կշրջափակեն նաև պետական կառավարական շենքերը, ինչի արդյունքում հնարավոր կլինի վերջնականապես ծնկի բերել ներկայիս իշխանությանը։
Մայիսի 10-ին «Դիմադրություն» շարժումը 4 ուղղություններով անհնազանդության ակցիաներ և երթեր է իրականացնելու, որոնց ժամանակ լինելու են նաև արգելափակումներ։
«Վաղը 12։00-ից երթերը սկսվելու են Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից, երկրորդը` Րաֆֆու փողոցից` Անդրանիկի արձանի մոտից, երրորդը` 15-րդ թաղամասից` Չաուշի արձանի մոտից, իսկ 4-րդը` Սասունցի Դավթի արձանի մոտից։ Այդ կետերից շարժվում ենք ու ամբողջությամբ պարալիզացնում։ Մինչ այդ` առավոտյան, տեղի կունենան տարբեր անհնազանդության ակցիաներ։ Պետք է հասնենք նրան, որպեսզի ոստիկանական ուժերը ոչ մի կերպ չկարողանան կասեցնել ժողովրդի ցասումը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա երթերի և անհնազանդության ակցիայի մասնակիցներին վաղը ժամը 19։00-ին կրկին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ` հանրահավաքի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացավ ընդդիմության մեծ հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որին հաջորդեց երթը քաղաքի կենտրոնական փողոցներով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.