Առևանգել են դաշնակցական երիտասարդին. փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է տվել
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից մայիսի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում բռնության կիրառմամբ առևանգել են դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Առավել քան վստահ եմ, որ նրանք իրավապահ համակարգի աշխատակիցներ չեն։ Պետոյի մասով մայիսի 10-ին, ժամը 16:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում ըստ հերթականության հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Խորեն Նազարյանի հետ։ Նա հայտնել է, որ տվյալ պահին խիստ զբաղված է, Պետոյին հարցաքննության կկանչի մոտակա օրերս՝ ինձ հետ նախապես հեռախոսակապ հաստատելու միջոցով։ Խոսել եմ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ մասի հերթապահի, ինչպես նաև օպերլիազորներից մեկի հետ, նրանք հավաստիացրել են` որևէ խնդիր չկա»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Գալստյանը։
Նա նաև ընդգծել է, որ դեռ երեկ նշված հանցագործության ականատեսներից մեկի հետ գնացել է ոստիկանության կենտրոնականի բաժին հանցագործության մասին հաղորդում տալու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.