Բաբայան․ Ռուս խաղաղապահներն կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ
Մինչև Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորումը, իսկ դա 10 կամ նույնիսկ 20 տարվա գործ չէ, ռուս խաղաղապահները կմնան տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը միշտ էլ վառ ընդգծված դիրքորոշում է ունեցել թե՛ արցախահայության, թե՛ Ռուսաստանի նկատմամբ։
«Նրանք հասկանում են, որ ռուս խաղաղապահները կարևոր գործառույթ և առաքելություն են կատարում տարածաշրջանում։ Քանի դեռ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այնքան ժամանակ կա Արցախը: Սակայն Ադրբեջանի համար Արցախի կլանումը գերխնդիր է։ Ինչպե՞ս դա անել: Այս ծրագրի իրականացման ամենակարճ ճանապարհն այստեղ ռուս խաղաղապահների բացակայությունն է։ Դրանից հետո կլինի նոր պատերազմ, արյունահեղություն, ցեղասպանություն, սպանդ։ Այս կապակցությամբ մենք միշտ բարձր ենք գնահատել ռուսական խաղաղապահ առաքելության դերը։ Համարում ենք, որ այս առաքելությունը կշարունակի անել ամեն ինչ՝ կայունության ու խաղաղության պահպանման համար։ Ավելին, Ռուսաստանը նաև պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- նշել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ասել էր, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ղարաբաղում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.