«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամները բուհերում իրազեկման ակցիաներ են անում
«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են անում։
Նրանք Հայաստանի և Արցախի դրոշներով մտան Երևանի պետական համալսարան և սկսեցին վանկարկել՝ «դասադուլ», «դո՛ւրս եկեք պայքարի», «Հայաստա՛ն, ոտքի՛, Արցա՛խ, ոտքի՛, ուսանո՛ղ ոտքի՛», «միացում»։
Նրանք շրջեցին տարբեր ֆակուլտետներում` աշխարհագրության և երկրաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության։
«Ես միշտ ասել եմ` եթե ուսանողը վճարել է իր ուսման համար, ապա անպայման պետք է նստի դասի, սակայն այսօր իրավիճակն այլ է։ Եթե այսօր դուք շարունակեք դասի նստել, մենք չենք կարողանա էդ ստացած գիտելիքները մեր երկրի համար ծառայեցնենլ։ Երկրի ղեկավարն այսօր ասում է, որ Գորիս-Կապան ճանապարհը մերը չի, Արցախը հանձնում ենք, Նոյեմբերյանի 7 շրջանը պետք է հանձնենք։ Դե պատկերացրեք` վաղը մյուս օրն ինչ է ասելու ու լինելու։ Պետք է հիմա պայքարել։ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության շարժիչ ուժը ուսանողն էր, հիմա գուցե հուսահատություն ու թերահավատություն կա, բայց եթե բոլորդ ոտքի կանգնեք, կկերտենք մեր ցանկացած երկիրը»,- լսարաններից մեկում ուսանողներին ասաց նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
Մեկ այլ լսարանում դասի էր «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նա ընդգծեց, որ անցած շաբաթ դասադուլ է եղել իրենց ֆակուլտետում, որում քաղաքագիտություն են ուսումնասիրում ուսանողները։ Անձամբ Սողոմոնյանը կողմ է, որ ուսանողները դասադուլ անեն և միանան պայքարին։
«Անցած շաբաթվանից հետո ինձ հայտնեցին, որ ուսանողները սկսել են կրկին հաճախել դասի, ես էլ հարգելով նրանց` եկա, որպեսզի դասապրոցեսը կայանա։ Այժմ 30 տոկոսն է հաճախում դասի, երիտասարդների մեծ մասի մոտ էլ պայքարին միանալու ցանկությունը մեծացել է։ Զրուցել եմ ուսանողների հետ, որպեսզի հասկանամ այս ամենի վերաբերյալ իրենց դիրքորոշումը»,- ասաց Սողոմոնյանը։
Նշենք, որ իրազեկման ակցիայի ընթացքում տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողներ միացան «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».