ՀՀ-ում հացահատիկի ցանքատարածքները 2.5 անգամ կրճատվել են
Հայաստանի համար լրջագույն խնդիր է եղել և շարունակում է մնալ հացահատիկի ապահովման հարցը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Ցավոք, վերջին 5-6 տարվա ընթացքում և դրանից առաջ էլ խնդիրը կա։ Անկման միտումներն էլ մինչ օրս շարունակվում են։ 2000-ականների կեսերին ցորենի ցանքատարածությունները հասնում էին մինչև 127-129 հազար հեկտարի, այժմ ցանքատարածքները շուրջ 2.5 անգամ կրճատվել են։ Այսօր դրանք 57-58 հազար հա են։ 2021 թվականին կատարված ցանքի վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան, լավատեսական կարծիքներ ունենալու հիմքեր` ևս։ Առավելագույնը կարող է նախորդ տարվա մակարդակը պահպանվել, սակայն կարծում եմ, որ ավելի ցածր կլինի»,- նշեց Պետրոսյանը։
Նախկին փոխնախարարն ընդգծեց` խնդիրներ կան գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման գործում։ Նրա խոսքով` այս տարի այդ մշակաբույսերի ցանքերի նվազման միտումներ կան, իսկ պատճառները տարբեր են։ Պետրոսյանի պնդմամբ` մի դեպքում 2021 թվականի երաշտի պատճառով չի հաջողվել բավարար քանակությամբ սերմացուի բերք ունենալ, մյուս դեպքում` հողում խոնավության բացակայության պատճառով հնարավոր չի եղել ցրտահերկ կատարել, և զգալի տարածքներ գարնանացանի համար չեն պատրաստվել։
«Կառավարությունն այս տարի քայլեր չի ձեռնարկել նաև գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուների մատակարարման առումով։ Պետք է հաշվի առնվեր անցած տարվա ծանր իրավիճակը և որոշակի աջակցություն ցուցաբերվեր։ Քայլ արվել է միայն աշնանացան սերմացուների մատակարարման ուղղությամբ»,- ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` նախորդ տարիների համեմատ այս տարի Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի տունկը կատարվել է մի փոքր ավելի մեծ ծավալներով, սակայն մարտ-ապրիլին տեղումների բացակայության պատճառով կարտոֆիլի ցանքերը ուշ սկսեցին ծիլեր տալ։ Այսպիսով` հնարավոր չի եղել վաղահաս կարտոֆիլի ցանքատարածքների բարձր բերք ապահովել։
«Հանրապետության մնացած տարածաշրջաններում, որտեղ ուշ հասնող կարտոֆիլի տունկ է կատարվում այս օրերին, կարելի է ասել, որ տեմպը գոհացուցիչ է։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ որոշ չափով ավելի մեծ տարածքներ կդրվեն բարձրադիր գոտում։ Կարելի է կանխատեսել, որ շուկայում կարտոֆիլի պակաս չի լինի, և մենք կունենանք անհրաժեշտ քանակությամբ բերք, որը կապահովի ոչ միայն մեր ներքին սպառման պահանջները, այլև կկարողանանք արտահանել»,- շեշտեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Ինչ վերաբերում է բանջարաբոստանային ցանքին ու սածիլմանը, ապա մասնագետն ընդգծեց` աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նրա կարծիքով` կապահովվի նախորդ տարվա մակարդակը, գուցե մի փոքր պակաս լինի։ Ըստ Պետրոսյանի` Արարատյան դաշտում ցանքատարածքները որոշ չափով կավելանան։
Նա շեշտեց` 2022 թվականին խաղողի լավ բերք կլինի, ինչը չի կարելի ասել ծիրանի մասին. ապրիլի 13-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքով հատկապես Արարատի մարզի մի շարք համայնքներում բերքի զգալի կորուստներ են գրանցվել։
Նույն մարզում կան համայնքներ, որոնցում, ըստ նախկին պաշտոնյայի, կարող է բավական լավ բերք լինել։ Կորուստներ եղել են Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում։ Ծիրանի միջին բերք կլինի, և զգալի քանակությամբ հնարավոր կլինի նաև արտահանել։ Նույն իրավիճակը կլինի նաև դեղձի, սալորի և կեռասի դեպքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.