Մամիջանյան․ Ոստիկաններին ասում են՝ աշխատանքից դուրս մի եկեք, ձեզ էլ չենք ուղարկի ցույցերի
Տասնյակ ոստիկաններ դիմումներ են գրում, ուզում են դուրս գալ աշխատանքից, իրենց պատասխանում են՝ խնդրում ենք՝ դուրս մի եկեք աշխատանքից, ձեզ էլ չենք ուղարկելու ցույցերի մասնակցելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման հավաքի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Իբր լուծում են գտել: Հիմա ուզում եմ, որ ինքը լավ լսի ու ականջին օղ անի՝ Նիկոլ չկա»,-ասաց նա: Ներկաները միացան վանկարկմանը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին ոստիկանությունից հեռանալու դիմումներ չկան. «Այս պահի դրությամբ բացառում եմ, որ նման բան լինի»,-ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Մի բացառեք, մենք այստեղ կանգնած ենք, կարող է հիմա մեկը դիմումը գրել է»:
Նշենք, որ այս պահին «Դիմադրության» շարժման երթի մասնակիցները շրջափակել են Կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքերը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.