Կալանավորվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը
Ոստիկանություն ինքնակամ ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը նախօրեին՝ մայիսի 13-ին, կալանավորվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը:
Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն: Թաքնվելու կարիք չուներ, թեև կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել:
Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա:
Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված, որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու..․ գործը շարունակողներ ու հաղթանակին հասցնողներ կան»:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.