Последние новости

Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

ՀՀ պաշպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական կեղծ լուրը։

«Հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք` այսօր կեսօրին Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր, թե հայկական ԶՈւ–ն մայիսի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, հրետանային զինատեսակներից գնդակոծել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ