ՌԴ-ն առաջնահերթ է համարում ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը
Ռուսաստանի Դաշնությունը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն դիտարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի առթիվ:
«Պատմական չափորոշիչներով ոչ երկարատև ժամանակահատվածում կազմակերպությունն արժանապատիվ ճանապարհ է անցել: Անդամ պետությունների համատեղ ջանքերով ամբողջական, արդյունավետ կառույց է ստեղծվել՝ նախատեսված անվտանգության խնդիրների համատեղ կարգավորման և միջազգային ասպարեզում հավաքական շահերն առաջ տանելու համար: ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ՀԱՊԿ հասունության վաղ ապացույցը դարձել են կազմակերպության խաղաղապահների համագարկված գործողություններն՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրելուն:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ առանցքային է եղել ՀԱՊԿ ղեկավարների որոշումը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու մասին:
«Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են այդ փաստաթուղթը՝ իրենց անվտանգությունը համատեղ ապահովելու և ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն զարգացնելու նպատակով: Ներկա պահին ՀԱՊԿ կազմում 6 պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.