Последние новости

Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը չի հանվում

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում` բացօթյա) ծխելու արգելքը հանվելու է:

«Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նման քննարկում չկա, օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ»,–ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ ահազանգող քաղաքացիներին հայտնում է, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի` ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում՝ բացօթյա) արգելվում է:

Իսկ նշված դրույթի նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ոստիկանությանը` համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի: Ուստի, նման խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել ոստիկանություն (ոստիկանության թեժ գիծ՝ 102), տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ