Последние новости

Լևոն Քոչարյանը «լայվ» է մտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը ոստիկանական մեքենայից Facebook-ի իր էջում «լայվ» է մտել:

 

«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձևով, լկտի ձևով, բայց ինչ որ է, էդ ամեն ինչի պատասխանը հետագայում կտրվի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մոտ 8.30-ին են բերման ենթարկել, մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին, հասանք, հետո ասացին՝ տեղ չկա, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամեն ինչը կոորդինացնել, կազմակերպել:

Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ուր ենք գնում, այնպես որ մի վախեցեք բերման ենթարկվելուց: Պայքարը շարունակում ենք, պետք չի գալ բաժին, ավելի լավ է դուրս եկեք և շարունակեք այն, ինչ անում ենք»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

Միկրոավտոբուսում գտնվողները սկսեցին վանկարկել «առանց թուևրքի Հայաստան»:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ