Դավիթ Առուշանյանի մայր․ Հանցագործ Նիկոլը գիտակցաբար մեր երեխեքին տարել է կռվի ու կոտորել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցագործ Նիկոլը գիտակցաբար, դիտավորյալ մեր երեխեքին տարել է անհավասար կռվի ու կոտորել. Հիմա ուզում ենք ինքը պատասխան տա: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը:
Նա նշեց, որ իրենց այս ատյանից այն ատյանն են ուղղորդում. «Գիտեն մեզ խաբե՞լ են ոչ: Այ կաբինետներում նստած բոլորին էլ ղարաբաղցու ասած՝ պրանած ունեմ: Մենք կասկած ունենք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է փախչի Մեհրիբանի շորերով, կարող է փախչի բաքու, Ստամբուլ: Ինքը պետք է գա մեր բոլորի ոտքը համբուրի: Էստեղ նստացույց ենք անելու, ինչքան պետք է: Դու մեր երեխքին տարել ես դիտվորյալ կոտերել, մեր հայրենիքը ծախել ես ւ շարունակում ես ծախել: Մենք փախչելու հնարավորություն չենք տալու»,-ասաց տիկին Լիդան:
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:
Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։
Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.