Հոսեյն Ամիր-Աբդոլլահիան․ Իրանի և ԱՄԷ-ի միջև ջերմ հարաբերությունները հիասթափեցնում են թշնամիներին
Իրանի և ԱՄԷ-ի ջերմ հարաբերությունները հիասթափեցնում են թշնամիներին։ Այս մասին ԱՄԷ կատարած այցից հետո Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄԷ-ի հարաբերություններում նոր էջ է բացվել»,- գրել է նա Աբու Դաբիում Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ հանդիպումից հետո։
«Մենք ջերմորեն սեղմում ենք մեր հարևանների ձեռքերը։ Հարևանների միջև հարաբերությունների ջերմությունը հիասթափեցնում է տարածաշրջանի թշնամիներին»։
Երկուշաբթի ավելի վաղ Ամիր-Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի նախկին կառավարիչ շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանին, որը մահացել էր ուրբաթ օրը, 73 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո։
Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանը շաբաթ օրը նախագահ է ընտրվել։
IRINN TV-ին տված հարցազրույցում շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարարը ողջունել է ԱՄԷ-ին՝ որպես Իրանի կարևոր հարևան, և ասել, որ Թեհրանը կձգտի ընդլայնել կապերը Աբու Դաբիի հետ՝ նոր վարչակազմի բարիդրացիական քաղաքականության շրջանակներում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.