Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գլխավորած անհնազանդության ակցիայի մասնակիցներին:
Ցուցարարները չէին համաձայնում կամավոր մտնել ոստիկանական մեքենան. Նրանցից մեկին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկն ընկավ գետնին: Ցուցարարը ևս ընկավ գետնին. «Խի՞ ես ծնկով խփում»,-բղավում էր նա:
Կարմիրբերետավորներին հաջողվեց բացել փողոցը՝ բերման ենթարկելով բազմաթիվ ցուցարարների:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկը և այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».