ՌԴ ԱԳՆ․ Առաջիկայում հնարավոր կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները
Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը և դրա հետագա սահմանագծմանը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միևնույն ժամանակ, ինչպես դա ամրագրված է Սոչիի գագաթաժողովին հաջորդած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական թիմն արդեն ձևավորել է։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Կցանկանայի նաև ընդգծել, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ուրախ կլինենք կիսել մեր փորձը հայ և ադրբեջանցի ընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.