Լրագրողներին թույլ չտվեցին մտնել «Մարիոթ», որտեղ խոսքի ազատությանը վերաբերող կոնֆերանս է ընթանում
Լրագրողներին այսօր՝ մայիսի 20–ին, թույլ չտվեցին մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը։ Լրագրողները հյուրանոցը շրջափակած ոստիկաններից պահանջեցին կազմակերպիչներին փոխանցել, որ իրենք ցանկանում են ներս մտնել ու մասնակցել Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված ֆորումին՝ նշելով, որ ֆորումի ընթացքում նաև խոսքի ազատության հարցեր են քննարկվում, որի շահառուն նաև ԶԼՄ-ներն են։ Սակայն լրագրողներին հյուրանոց մուտք գործել թույլ չտվեցին։
«Մենք փոխոստիկանապետին խնդրեցինք փոխանցել մեր պահանջը, սակայն լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ու մասնակցել միջոցառմանը։ Սա լրագրողների համար շատ կարևոր ֆորում էր, քանի որ այնտեղ քննարկվում են խոսքի ազատությանը, ոստիկանությանը վերաբերող հարցեր»,-ասաց լրագրող Անի Գևորգյանը։
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.