Արցախի օմբուդսմեն․ Մարդու իրավունքները ենթարկեցվում են աշխարհաքաղաքական շահերին
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Պատասխանելով այն հարցին, որ, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագություններին, հավաքական Արևմուտքը նրան համարում է «գործընկեր» և պատժամիջոցներ չի կիրառում, Գեղամ Ստեփանյանը նշել է. «Այսպիսին է դառը իրականությունը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթարկեցված է քաղաքական և աշխարհաքաղաքական շահերին։ Այս մտահոգությունը մենք բազմիցս արտահայտել ենք տարբեր քննարկումներում»։
Նրա խոսքով՝ այսպիսի մոտեցման դեպքում անիմաստ են դառնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված տոննաներով փաստաթղթերը։ Կամ էլ պետք է դրանք մի կողմ դնել և սպասարկել քաղաքական շահերը։
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր ճանապարհով ընթանալուց։ Մենք միշտ պետք է հավատարիմ մնանք մեր ընտրած ճանապարհին՝ ինքնորոշման իրավունք, անվտանգության իրավունք, անվտանգության իրավունք, կյանքի իրավունք, մշակութային արժեքների պահպանման իրավունք։ Սա ընկալվում է հանրային մակարդակում։ Այսինքն, եթե նրանք, ովքեր քաղաքական որոշումներ են ընդունում, մշտապես վկայակոչում են քաղաքական շահը, ապա համենայն դեպս՝ նրանց համար, ովքեր ղեկավարվում են հանրային շահերով, հասկանալի է իրավունքների պաշտպանության օրակարգը։ Իմ խնդիրն է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի սովորական բնակիչներին հասցնել այն, որ անհնար է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության պայմաններում պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները։
Այս համատեքստում կարող եմ ասել, որ, իմ տպավորությունն այդպիսին է, ռուս խաղաղապահները մինչև Արցախ գալը մեր հակամարտության մասին մի պատկերացում ունեին, իսկ այստեղ գալով, մեկուկես տարում հանդիպելով այլ հանգամանքների, փոխել են պատկերացումները շատ հարցերում։ Հենց այդ պատճառով մենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ասում ենք՝ եկեք և տեղում ծանոթացեք իրավիճակին»,- նշել է Գեղամ Ստեփանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 18:46
В ночь на 25 июня в городе Эчмиадзин были слышны выстрелы. По имеющейся информации, стрелявшим оказался внук покойного генерала и бывшего депутата Манвела Григоряна. Пистолет, из которого были произведены выстрелы, зарегистрирован на его имя.
-
2025-06-25 18:44
Россия надеется, что между Ереваном и Баку не произойдет новой эскалации, Армения и Азербайджан уже очень близки к подписанию мирного договора. Об этом на брифинге заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-25 18:37
Лидеру движения "Священная борьба" Баграту Галстаняну и еще 13 задержанным предъявлены обвинения, по которым предусмотрено от 12 до 15 лет лишения свободы. Об этом заявил его адвокат Ованнес Худоян в беседе с журналистами.
-
2025-06-25 18:34
В Армении беспрецедентно вырос масштаб преследований, арестов и репрессий в отношении политических деятелей, предпринимателей, духовенства и вообще всех, кто открыто говорит о беззакониях и провалах, происходящих в стране. Об этом отмечается в заявлении национального гражданского объединения «Аайкве».