Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԶՈՀԸ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Այսօրվա հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում ու չկա որևէ երաշխիք:
Բայց տեղի ունեցողը նաև այն բանի հետևանք է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ:
Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները Գեղարքունիքում և Սյունիքում, զիջել են մեր տարածքային իրավազորությունը:
Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո:Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը:
Սեփական սխալները կոծկելու և դժգոհություն առաջ չբերելու, պաշտոնները պահպանելու համար լայնածավալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:
Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:
Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 19:34
В социальной сети Facebook открыта страница Совета по защите прав известного предпринимателя и мецената Самвела Карапетяна. На странице представлены все действия, направленные на защиту предпринимателя. Также там размещена вся информация, связанная с заключением Самвела Карапетяна, его сторонниками, борьбой за свободу и другими событиями.
-
2025-06-20 19:32
Агентство AFP сообщает, что переговоры между европейскими министрами иностранных дел и их иранским коллегой Аббасом Аракчи начались.
-
2025-06-20 19:29
В Армении приостановили деятельность уже двенадцати филиалов ООО «Ташир пицца». Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Инспекционного органа по безопасности пищевых продуктов Ануш Арутюнян.
-
2025-06-20 19:26
Премьер Армении Никол Пашинян сообщил о намерении пригласить президента Турции Реджепа Тайипа Эрдогана в Ереван в рамках саммита Европейского политического сообщества, который пройдет в Армении в 2026 году, сообщает «Акос».