Սորոս. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, և մեր քաղաքակրթությունը կարող է չդիմանալ դրան։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը։
Նրա խոսքով՝ «աշխարհում գնալով ավելի ակտիվ պայքար է ընթանում կառավարման երկու տրամագծորեն հակադիր համակարգերի՝ բաց հասարակության և փակ հասարակության միջև»։ Նա կարծում է, որ «բաց հասարակության մեջ պետության դերն է պաշտպանել անհատի ազատությունը փակ պայմաններում անհատի դերը պետության կառավարիչներին ծառայելն է։
Ըստ նրա՝ այսօր Չինաստանն ու Ռուսաստանը «ամենամեծ սպառնալիքն են բաց հասարակության համար»։
«Ես երկար մտածեցի, թե ինչու պետք է դա տեղի ունենար: Պատասխանի մի մասը գտա թվային տեխնոլոգիաների, հատկապես արհեստական ինտելեկտի արագ զարգացման մեջ։ Տեսականորեն արհեստական ինտելեկտը պետք է քաղաքականապես չեզոք լինի՝ այն կարող է օգտագործվել և՛ լավի, և՛ վատի համար: Բայց գործնականում ազդեցությունը ասիմետրիկ է: Արհեստական ինտելեկտը հատկապես լավ է վերահսկման գործիքներ ստեղծելու մեջ, որոնք օգնում են ճնշող ռեժիմներին և սպառնում բաց հասարակությանը: Covid-19-ը նաև օգնել է օրինականացնել վերահսկողության գործիքները, քանի որ դրանք իսկապես օգտակար են վիրուսի դեմ պայքարում։
Մինչ պատերազմը շարունակվում է, կլիմայի փոփոխության դեմ պայքարը հետին պլան է մղվում: Այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, որ մենք արդեն շատ հետ ենք մնացել, և կլիմայի փոփոխությունն անշրջելի է դառնալու: Սա կարող է լինել մեր քաղաքակրթության ավարտը:
Հատկապես վախեցնող եմ համարում այս հեռանկարը: Մեզանից շատերն ընդունում են այն գաղափարը, որ մենք պետք է ի վերջո մահանանք, բայց դա ընդունում է որպես իրողություն, որ մեր քաղաքակրթությունը գոյատևելու է: Ուստի մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն և գուցե միակ ճանապարհը Պուտինին որքան հնարավոր է շուտ հաղթելն է»,-ասել է Սորոսը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.
-
2025-07-18 18:32
Состояние здоровья арестованного по "страйкбольному" делу Андраника Чамичяна ухудшилось, сообщил в соцсети его адвокат Рубен Меликян.
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.