Последние новости

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին, ինչն արձանագրված է երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում եզակի փորձագիտական ​​ներուժ ունի։ Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, և ուրախ կլինենք հանձնաժողովի գործունեության շրջանակներում կիսվել մեր նյութերով և աշխատանքով հայ և ադրբեջանցի ընկերների հետ։ Խորհրդատվական օգնության ցուցաբերման ռուս փորձագետների թիմն արդեն ձևավորված է»,- նշել է է Զախարովան, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ