Փաշինյան․ Մեր և Ադրբեջանի սկզբունքները պետք է խաղաղության պայմանագրի հենասյուները լինեն
Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Նշենք, որ թեև բրյուսելյան հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ չկար խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մասին որևէ հիշատակում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե խաղաղության բանակցությունների համար հիմնական դեր են խաղալու իրենց 5 սկզբունքները։
«Մի քիչ գուցե ոչ ճշգրիտ և անհասկանալի է ձևակերպված, բայց իրականում խոսքն այն մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Կա կարևոր բանավեճ միջազգային հանրության շրջանում, որը հասել է ՀՀ։ Հիմա կա հարցադրում, թե արդյոք խաղաղության օրակարգը կամ հարաբերությունների կարգավորման թեման պե՞տք է լուծի ԼՂ հիմնախնդիրը, թե՞ այն պետք է տարանջատվի և դիտվի որպես առանձին հարց»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն ասում է, թե իրար նկատմամբ տարածքային պահանջներ չպետք է լինեն, ինչը հայկական կողմի համար ընդունելի է, քանի որ ԼՂ հարցը երբեք տարածքային խնդիր չէ, այլ իրավունքի։ Ըստ Փաշինյանի` ԵՄ նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին` այդ ենթատեքստն ընդգծելու համար։
«Ընդդիմության ներկայացուցիչները զարգացնում են այն օրակարգը, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել ԼՂ կարգավորման օրակարգից։ Սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող տեսակետ է. այս ընթացքում պետք է քննարկումներ ունենանք, սակայն ցավոք, ընդդիմադիրները հրաժարվում են քննարկումներից։ Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այս ճամփաբաժանին որ մոտեցումն է ավելի լավը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրեց, որ ինքն իր դիրքորոշումն ունի, բայց կարծում է, որ այդ հարցը կորոշակիացնեն ավելի լայն շրջանակների հետ քննարկումներից հետո, և Արցախի դիրքորոշումն էական է լինելու։
Հարցին, թե խաղաղության բանակցությունները երբ են սկսվելու, վարչապետը պատասխանեց, որ այժմ բանակցություններ ընթանում են ձևաչափի, պարամետրերի համար։ Նրա խոսքով` երկու երկրների ԱԳ նախարարություններն աշխատում են իրար հետ, քանի որ կան հարցեր, որոնք էական են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.