Լրագրողներին հավատարմագրից զրկելու նախագիծն ընդունվեց միաձայն
ՀՀ ԱԺ–ն միաձայն քվեարկությամբ`64 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի օրենսդրական առաջարկը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Նոր օրենքով պետական մարմիններն իրավունք են ստանում լրագրողին զրկելու հավատարմագրումից, ինչը գործող օրենքով նախատեսված չէ։
Աշխատանքային գոտում կանոնների խախտման դեպքում լրագրողը, լրատվական միջոցը կնախազգուշացվի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին խախտում անելու դեպքում պետական մարմինները սեփական նախաձեռնությամբ կզրկեն լրագրողներին հավատարմագրումից` հնարավորություն ընձեռելով ԶԼՄ–ին փոխարինելու տվյալ լրագրողին այլ լրագրողով։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները լուրջ քննադատության ենթարկեցին նախագիծը` մտավախություն հայտնելով, որ այդ փոփոխությունն իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը։
Նշենք, որ աղմկահարույց նախագիծը քննարկվեց ու հաստատվեց առանց ընդդիմախոսների, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին մասնակից չէին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.