Սաթիկ Սեյրանյանը՝ ԶԼՄ նոր օրենքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հնարավորություն է տալիս պետական մարմնին լրագրողին զրկել հավատարմագրումից, եթե վերջինս աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտել է այդ կանոնները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օրենսդրական այս նախաձեռնությունը, ըստ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի, արշավ է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ, բացի դրանից, սրանով խոչընդոտվելու է լրագրողի աշխատանքը։
«Իշխող ուժի նպատակն իրենց ոչ ցանկալի հարցեր տվող լրագրողներից ազատվելն է, բայց այնքան փնթի ու հապճեպ են անում, որ իրենց համար նշանակություն չունի, որ նախագիծը կարող է հակասություններ ունենալ Սահմանադրության, օրենքների հետ։ Իրենց համար միևնույն է, իրենց նպատակը լռեցնելն է, իրենք ուզում են շփվել այն լրագրողների հետ, որոնք կոմֆորտ զոնայից բխող հարցեր են տալիս»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ պետական մարմնին չպետք է իրավունք վերապահվեր լրագրողին հավատարմագրումից զրկելու։
«Իրենք այդպիսով խոչընդոտում են լրատվամիջոցի խմբագրական աշխատանքը, ինչի իրավունքը չունեն։ Հայտարարում են, թե լրագրողները աշխատանքային կանոնները, էթիկան կպահպանեն, բայց այդ փափուկ բարձը կարող են դնել իրենց և իրենց լիդերի գլխի տակ։ Անցորդին էլ հարցնես՝ կհասկանա այս նախաձեռնության նպատակները։ Հայաստանն այլևս վերածել են ավտորիտար պետության, որտեղ որոշումները ծնվում են մեկ անձի գլխում, սա ժողովրդավարության հետ աղերս չունի»,– նշեց Ժուռնալիստների միության նախագահը՝ հավելելով, որ սրա նպատակն ամենևին էլ զանգվածային լրատվամիջոցների դաշտ բարելավելը չէ։
Սաթիկ Սեյրանյանը վստահ է, որ լրագրողին հավատարմագրումից զրկելով՝ իշխանությունները միևնույն է չեն կարող լռեցնել ազատ խոսքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 14:18
Вчера в интернете распространилась информация о том, что 100 процентов акций ЭСА заложены международным финансовым организациям, и это получило широкий резонанс, особенно среди той части населения, которая, к сожалению, имеет определенные проблемы с финансовой грамотностью. В результате (также направляемой конкретными лицами и группами) поднялась волна необоснованных и безграмотных обвинений и упрощенных суждений в адрес нынешних владельцев компании, пишет экс-глава КГД Армении Давид Ананян.
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.