«Հրապարակ». ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել և հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել:
Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել և երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիևին նախազգուշացրել է` եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, և նրանք հավերժ կմնան Արցախում: Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, և Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը` Ալիևին համոզելը, որ զիջի: Ալիևը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը` Միշելին ասել է.
«Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, և նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.