Последние новости

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

«Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը՝ տարածելով անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ:

Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։ Մայիսի 26-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։

Armenia today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ