Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՔԱՆԻ՞ ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿԻԼՈՄԵՏՐ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ԵՎ ՔԱՆԻ՞ ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ ԱՐԺԵ ՄԵԿ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԱՐԲԱՆՅԱԿԸ
«Հայկական» արբանյակի թեման դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման. Իշխանության կողմնակիցները ջանք չեն խնայում համոզելու նախ իրենք իրենց, ապա նաև մնացածին, որ տեղի է ունեցել «աննախադեպ» իրադարձություն, և որ Հայաստանն այլևս տիեզերական մասշտաբի գերտերություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նաև նշել է. «Առավել սթափ դատող խելացի մարդիկ, որոնք չեն հավատում այս ստախոսներին, փորձում են գտնել այդ տեղեկությունը հաստատող այլ աղբյուր՝ համոզվելու համար, որ Հայաստանն իրոք այլևս ունի իր արբանյակը, և չգտնելով որևէ ապացույց, պնդում են, որ սրանք, իրենց էությանն ու բնույթին հավատարիմ, կրկին ստում են:
Առաջին խումբ մարդկանց ես չեմ մեղադրում, քանի որ նրանք ամեն կերպ ուզում են իրենց համոզել, որ չեն խաբվել, որ իրենց սիրած մարդիկ դավաճան, ստախոս սրիկաներ չեն: Հոգեբանորեն բարդ է ընդունել, որ մարդիկ, ում համար դու վիճել ես քո հարազատի, բարեկամի, հարևանի հետ, դուրս են եկել խաբեբա սրիկաներ: Բարդ է ընկալել,որ քո հավատի ու սիրո արդյունքում մաս ես կազմել քո ընտանիքի ու պետության դեմ պատմական մասշտաբի դավաճանության, կույր սիրո և անդավաճան հավատի հետևանքով մասնակի մեղավոր ես հարազատիդ զոհվելու, անհետ կորելու կամ թշնամու կողմից գերեվարվելու մեջ:
Սեփական սխալն ընդունելն ամեն մարդու տված չէ, դրա համար պետք է համարձակություն, արժանապատվություն և վճռական կամք, ինչը, պետք է ընդունենք, որ քչերին է բնությունով տրված:
Իսկ «հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև, որ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելն այլևս կարևոր չէ. կարևոր է դու ուզում ե՞ս դրան հավատալ, թե՞ ոչ:
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա այստեղ մեկ հարց է ծագում. այսօրվա փոխարժեքով քանի՞ քառակուսի կիլոմետր հայրենի հող և քանի՞ հազար մարդու կյանք արժե մեկ «հայկական» արբանյակը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.